Սպորտ

Արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է

1 րոպեի ընթերցում

Արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երկօրյա պայքարից հետո ավարտված առաջնությունում Մարտիրոսյանը հավաքեց 7,5 միավոր: Երկրորդ տեղում Արթուր Դավթյան է, ով իր ակտիվում ունի 7 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը 6,5 միավորով:

Հայաստանի առաջնության մրցանայաին ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում էր 1,2 միլիոն դրամ: Արագ շախմատի չեմպիոնը ստացավ 300 հազար դրամ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում