Եվրոպայի ամենահին սրճարանը պատրաստվում է նշել 300-ամյա հոբելյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկում գտնվող «Ֆլորիան» բար-սրճարանը, որն ամենահինն Է համարվում Եվրոպայում, պատրաստվում Է նշել 300-ամյա հոբելյանը: Սուրբ Մարկոսի հրապարակում գտնվող այս հաստատությունը բացվել Է 1720 թվականի դեկտեմբերի 29-ին՝ դեռ Վենետիկի սրբազան հանրապետության գոյության օրոք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկզբնապես սրճարանը կոչվել Է «Հաղթական Վենետիկ»: Սակայն շուտով այն սեփականատիրոջ՝ Ֆլորիանո Ֆրանչեսկոնիի անունով վերանվանել են «Ֆլորիան»: 19-րդ դարի կեսերին սրճարանն զգալիորեն ընդլայնվել եւ ամբողջովին վերափոխվել Է: Այդ ժամանակվանից ինտերիերները հատուկ փոփոխությունների չեն ենթարկվել: «Ֆլորիան»-ի մշտական հաճախորդներն են եղել Ջակոմո Կազանովան, որը ծնվել Է սրճարանի բացվելուց հինգ տարի անց, լորդ Բայրոնը եւ նրա ընկերը՝ Փերսի Շելլին, ինչպես նաեւ Չառլզ Դիքենսը եւ Գյոթեն: 20-րդ դարում նրա սեղանների շուրջը նստել են Էռնեստ Հեմինգուեյը, Չառլի Չապլինը եւ Էնդի Ուորհոլը: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել են հաստատությունում, հոբելյանի առթիվ հանդիսությունները պլանավորված են սեպտեմբերին եւ դեկտեմբերի վերջին: Իսկ առայժմ «Ֆլորիան»-ում սպասում են կառնավալին, որը մեկնարկելու Է փետրվարի 8-ին: «Մեզ մոտ ավանդաբար հավաքվում են ամենագեղեցիկ ու շքեղ դիմակները: Նստելով մեր սեղանների շուրջը՝ հանրությունը դիտում Է կառնավալի գլխավոր գործողությունները»,-նշել են սրճարանում:

Իտալիայի երկրորդ ամենահին սրճարանը գտնվում Է Հռոմում: Դա նշանավոր «Կաֆե Գրեկո»-ն Է, որը բացվել Է 1760 թվականին (Իտալիայի միավորված թագավորության կազմավորումից գրեթե մեկ դար առաջ)՝ հույն վտարանդու կողմից: Նշվում Է, որ այդ հաստատություն սիրում Էր այցելել Հռոմում մի քանի տարի ապրած Նիկոլայ Գոգոլը (1809-1852 թթ.): Պատմական սրճարաններ են նաեւ «Կուադրի»-ն, որը բացվել Է 1775 թվականին, եւ «Լեւանա»-ն, որը գտնվում Է Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց. այն բացել են 1750 թվականին: Դրանք այսօր Էլ աշխատում են: Վենետիկյան սրճարաններն ամենահինն են ներկայում գործողներից: Իսկ առաջին սրճարանները Եվրոպայում սկսել են հայտնվել դեռ 17-րդ դարի վերջին՝ սկզբում Վիեննայում եւ Փարիզում, իսկ այնուհետեւ՝ Վենետիկում: Դա կապված Է Հին աշխարհում սուրճի հայտնվելու հետ: Համարվում Է, որ սուրճը բերել են Օսմանյան կայսրության զինվորները, որոնք 1683 թվականին երկու ամիս պաշարել Էին Վիեննան: Ենթադրվում Է, որ ամենաառաջին սրճարանը Վիեննայում բացվել Է 1685 թվականին:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը