Քննարկվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրինագծի փոփոխված տարբերակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը արված փոփոխություններով հնարավորություն է տրվում շրջիկ առևտրի թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ տրամադրել մինչև 3-օրյա ժամկետով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի հիմնական նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այս պահի դրությամբ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել այդ կետերի միջոցով և որ ժամերին: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, մասնավորապես, Երևան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը և ծառայությունները: Առաջին ընթերցմամբ քննարկմանը առաջարկվում էր, որ սահմանվի տեղական տուրք` 50 հազար դրամի չափով:

«Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կատարվել են որոշակի փոփոխություններ: Վարազդատ Կարապետյանի միջնորդությամբ հանդիպել են շրջիկ առևտրով զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ստեղծել են ՀԿ: Առաջարկություն եմ ստացել միայն ԼՀԿ-ից: Ընդառաջելով տնտեսավարողներին` մենք օրենքում հնարավորություն ենք տալիս, որ թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ կարող են տրամադրվել մինչև 3-օրյա ժամկետով` նախապես առաջարկված 1 օրվա փոխարեն: Եվ այդ վայրերում այդ տնտեսավարողներին կթույլատրվի 23: 00-ից հետ չտեղաշարժել իրենց մեքենաները, որոնցով իրականացնում են շրջիկ առևտուրը»,-ասաց Գաբրիելյանը:

Սահմանվում է, որ քաղաքապետը կարող է թույլտվությունը մերժել բացառապես այն դեպքերում, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին, և այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել ներկայացված պահից 10-օրյա ժամկետում:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ