Հասարակական

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ կարձակվի

1 րոպեի ընթերցում

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Փաստաբանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգելու մասին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը ու միաժամանակ բավարարել նաև պաշտպանական կողմի միջնորդությունն ու գրավի կիրառումը թույլատրելի համարել: Գրավի չափ է սահմանվել 20 միլիոն ՀՀ դրամը:

Կարեն և Գագիկ Խաչատրյանները որպես մեղադրյալներ ներգրավվել են ավելի քան 210 մլն դրամ վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Կարեն և Գագիկ Խաչատրյանները կալանքի տակ են արդեն մոտ երկու ամիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում