Հասարակական

Դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ-ի զեկույցը

1 րոպեի ընթերցում

Դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ-ի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է, որ դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ողջամիտ ժամկետում գործի քննության հետ։

«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակն անհանդուրժելի է: Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում»,- գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշել է, որ այդ հարցերի հետ կապված դիմել է նաև Սահմանադրական դատարան:

Ամբողջ զեկույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://ombuds.am/…/fi…/6e8014dd3a5493a44ae82fc156662c0f.pdf

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում