Life

Վեցամյա աղջնակն իր ընտանիքը փրկել Է հրդեհից

1 րոպեի ընթերցում

Վեցամյա աղջնակն իր ընտանիքը փրկել Է հրդեհից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում վեցամյա աղջնակը ծնողներին եւ կրտսեր եղբորը փրկել Է հրդեհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է USA Today-ը:

Հունվարի 18-ին վեցամյա Մադալին Քառլբոնը, նրա երկամյա եղբայրը եւ ծնողները պառկել են քնելու ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգում գտնվող իրենց տանը:

Տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 2:17-ին Քալբոռնն արթնացել Է աչքերի եւ կոկորդի այրոցից: Նա տեսել Է, որ տունը պատված Է ծխով եւ լսել Է, որ գործել Է հրդեհային ազդասարքը: Աղջկան չի հաջողվել արթնացնել քնած մորը, բայց նա վազել Է երկրորդ հարկ եւ տեղից հանել Է հորը:

Նա միանգամից աղջկան ու եղբորը հանել Է դուրս եւ վերադարձել տուն՝ կնոջ հետեւից: Ընտանիքի բոլոր անդամները կարողացել են ժամանակին հեռանալ այրվող տնից: Ժատահարի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները պարզել են, որ այրման պատճառ Է դարձել պատահաբար բռնկած խոհանոցի սալօջախը: Տունը վերականգնման ենթակա չԷ կրակի հասցրած լուրջ վնասի պատճառով: Ընտանիքը հարկադրված Է ժամանակավորապես վերաբնակվել հյուրանոցում: Նրանք շնորհակալ են դստերն իրենց կյանքը փրկելու համար եւ նրան իսկական հերոս են համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում