Սպորտի միջոցով զարգացնել տուրիզմը, տուրիզմի միջոցով` սպորտը. Աշոցքը ձմեռային տուրիզմի նոր կենտրոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսային Աշոցք համայնքը հեռանկար ունի դառնալու ձմեռային տուրիզմի և դահուկասպորտի կենտրոններից մեկը. սպորտի միջոցով զարգացնելով տուրիզմը, տուրիզմի միջոցով` սպորտը:Աշոցքի ներկայիս այցեքարտերից մեկը տարվա մեծ մասը ձյան առկայությունն է և Միքայելյան ընտանիքը. նրանք արդեն տասնյակ տարիներ ապրում են դահուկասպորտով: Ընտանիքի երկու որդիները` Սերգեյը և Միքայելը, Հայաստանի հավաքականի անդամներ են և երկիրը ներկայացրել են Օլիմպիական խաղերում: Ալլա և Արթուր Միքայելյանները դահուկային սպորտի մարզիչներ են: Նրանք իրենց տանը կից ունեն նաև փոքրիկ հյուրատուն` արտասահմանից հյուրընկալվող մարզիկների, ինչպես նաև ձմեռային մարզաձևերով հետաքրքրվող տուրիստների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արթուր Միքայելյանը շեշտեց, որ հեռանկարային կենտրոն լինելուց զատ, Աշոցքին հարկավոր է մարզադպրոց, որը նաև աշխատատեղ կլինի գյուղի բնակիչների համար: «Հիմա քիչ թե շատ հետաքրքրությունը կա եվրոպական երկրների տուրիստների կողմից: Եվրոպայում դահուկասպորտում գերհզոր պետությունները հետաքրքրված են այստեղ հավաքներ անցկացնելով»,-շեշտեց Միքայելյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով` Աշոցքը կարող է դառնալ ողջ տարին գործող մարզական կենտրոն` որտեղ կլինեն արշավական խմբեր, հեծանվային արշավներ, և հաշվի առնելով Արփա լիճը մոտ լինելը, ինչու ոչ` նաև թիավարության կենտրոն: Աշոցքում կգործի դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա:

«Աշոցքում հիմա չկան ենթակառուցվածքներ, թեպետ կա փոքրիկ կենտրոնը, որտեղ 14 անձի համար նախատեսված են կեցության պայմաններ: Մեր պատկերացմամբ՝ այնտեղ կարող ենք ստեղծել փոքրիկ ճոպանուղի` բուգել, և ժամանցի համար նախատեսված այլ կենտրոններ»,-շեշտեց նա: Հյուրընկալությունից և ստացած վերաբերմունքից ոգևորված հյուրերը ցանկություն են հայտնում մնալու առավել երկար, քան նախատեսում էին:

Այժմ Շվեյցարիայից մարզիկը, որը մասնակցում էր Հայաստանի առաջնությանը, ցանկություն է հայտնել ևս մեկ շաբաթ աշխատել մարզիչների հետ: «Կառավարությունն սկսել է գոտիավորել Աշոցքի տարածքը, և դրանից հետո առավել հասանելի կլինի ներդրումային ծրագրում ընդգրկելը: Մենք կարող ենք սպորտի միջոցով զարգացնել տուրիզմը, տուրիզմի միջոցով` սպորտը»,-ընդգծեց Սարգսյանը:

2022 թվականի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ, դիպուկ աշխատանքի դեպքում շատ երկրներ կցանկանան մարզումներ անցկացնել Աշոցքում, քանի որ այն ծովի մակարդակից բարձր է մոտ 2000 մետր, ինչը մոտ է Պեկինի բարձրությանը (մոտ 1700 մետր): «Պետք է, որ այնտեղ առաջնահերթ ունենանք անվադահուկային ճանապարհ, այդ դեպքում հարյուրավոր մարզիկների կհյուրընկալենք»,-եզրափակեց Դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանն ընդգծեց, որ Աշոցքը հեռանկար ունեցող տարածաշրջան է: Հայաստանի համար այն եզակի տարածքներից , որտեղ ձյունը պահպանվում է երկար ժամանակ: «Աշոցքը շատ հարմար գոգավորություններ ունի: Այն ունի միջազգային մասնագետների կողմից որակավորված երկրորդ դասի վազքուղի, սակայն մեր խնդիրն է տուրիզմի ոլորտում այն մասսայականցնել»,-ասաց նա:

Ոսկանյանի խոսքով` առաջնահերթ խնդիրը հյուրընկալման համար հաստատությունների բացակայությունն է:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ