«Ռոմա»-ն և ՈՒԵՖԱ-ն շնորհավորել են Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն և ՈՒԵՖԱ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական ակումբը ուրախ տարեդարձ է մաղթել հայ կիսապաշտպանին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մխիթարյանն ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 8 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

Հայերեն العربية

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA