Հասարակական

Դատարանը Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա. նիստը հետաձգվեց

2 րոպեի ընթերցում

Դատարանը Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա. նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվել է:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Պաշտպանները չեն ներկայացել նիստին՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին նախապես տեղեկացնելով այդ մասին: Նրանք նշել են, որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին: Այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված են իրենց պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, ուստի չեն ներկայանալու հունվարի 21-ի դատական նիստին:

Դատարանը, մինչ դատական նիստը հետաձգելը, անդրադարձավ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի վարքագծին, ով չէր ներկայացել նախորդ դատական նիստին նույն պատճառաբանությամբ:

«Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ պարոն Պողոսյանը չի կատարել իր պարտականությունը առանց որևէ իրավաչափ հիմքի, խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը: Այդ պատճառաբանությամբ դատարանը, արձանագրելով, որ Պողոսյանը չարամտորեն չի կատարել իր դատավարական պարտականությունը, որոշեց նրա նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով»,- ասաց Դանիբեկյանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենափետրվարի 4-ին ժամը 13:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում