Ուես Անդերսոնը վերստին աստղային կազմ Է հավաքել իր նոր ֆիլմի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:

Բացի Բիլ Մյուրեյից եւ Օուեն Ուիլսոնից, որոնք հաճախ են խաղում «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմի ռեժիսորի ղեկավարությամբ, ժապավենում կարելի կլինի տեսնել Մաթիե Ամալրիքին, Բոբ Բալաբանին, Էդրիան Բրոուդիին, Թիմոթի Շալամեին, Ուիլ Դեֆոյին, Սեսիլ դե Ֆրանսին, Բենիսիո դել Տորոյին, Ռուփերթ Ֆրենդին, Լինա Քուդրիին, Ալեքս Լոութերին, Վենսան Լաքոսթին, Վենսան Մաքենին, Ֆրենսիս ՄաքԴորմանդին, Էլիզաբեթ Մոսին, Սիրշա Ռոնանին, Ջեյսոն Շվարցմանին, Լեա Սեյդուին, Լոյիս Սմիթին, Թիլդա Սուինթոնին, Քրիստոֆ Վալցին եւ Քեյթ Ուինսլեթին: «Ֆրանսիացի դիսպետչերը» համարում են «սիրային նամակ լրագրողներին 20-րդ դարի Փարիզում ամերիկյան թերթի խմբագրությունից»:

Ժապավենի հիմնական սյուժետային գծերը երեքն են, իսկ նրա տեւողությունը երկու ժամից փոքր-ինչ պակաս Է: Նկարահանումներն անցկացվել են Ֆրանսիայում: Սպասվում Է, որ կինոնկարը կթողարկվի մայիսին եւ կցուցադրվի Կաննի կինոփառատոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից