Հասարակական

Երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Ըստնրա՝ նախատեսվող փոփոխությամբ վարչապետին կամ կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում ընդունվել է միաձայն՝ 98 կողմ ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում