ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս փոքրիկ կապիկին Քերթիս են կոչում, եւ նա ընդամեն ութ ամսական Է: Ջեյ Քենեդի անունով տղամարդը դարձել Է փոքրիկի նոր «հայրիկը», երբ նա ընդամենը մի քանի ամսական Էր: Նրա խոսքով՝ սկզբում ինքը նույնիսկ չԷր Էլ մտածում YouTube-ում բլոգ ստեղծել կապիկի հետ կյանքի մասին, բայց Քերթիսը հաճախ Էր խլում իր հեռախոսը, ուստի տղամարդն սկսել Է տեսագրություններ անել իր համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջեյին կադրերը զվարճալի են թվացել, եւ նա որոշել Է դրանք հրապարակել Ցանցում եւ տեսնել, թե դրանից ինչ կստացվի: Արդյունքում 9 ամսում նրա ալիքին Է բաժանորդագրվել մեկ միլիոն մարդ, իսկ դիտումները հասել են 66 միլիոնի նշագծին, հաղորդել Է Sputnik-ը: