Քաղաքականություն

Մակունցը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շրջանակը

1 րոպեի ընթերցում

Մակունցը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք թեմաների և խմբակցության հետագա գործունեությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցությունը յուրաքանչյուր ամիս հանդիպում է ունենում վարչապետի հետ: Մեզ համար աշխատանքային օրակարգի մաս են կազմում այդ հանդիպումները: Հանդիպումը հիմնականում առաջիկա տարվա ընթացքում աշխատանքների համակարգման վերաբերյալ էր: Անդրադարձել ենք ամենատարբեր հարցերի. տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններին, ներքաղաքական հարցերին, առանձին ուղղություններով կոնկրետ ոլորտների զարգացմանը և մեր հետագա քայլերին»,- ասաց Մակունցը:

Հունվարի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում