Հասարակական

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է պաշտոնից

1 րոպեի ընթերցում

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշման նախագիծը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում