Արցախ

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին այցելել է մի շարք զորամասեր եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ներկա գտնվել այնտեղ մի շարք ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը միշտ եղել է եւ կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում