ՖԻՖԱ-ն նախագահ Ինֆանտինոն ընտրվել է ՄՕԿ-ի անդամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է FIFA-ն: Շվեյցարցական Լոզան քաղաքում կայացած ՄՕԿ հերթական` 135-րդ, նստաշրջանի ընթացքում ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ընտրվել է ՄՕԿ անդամ:

Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնեց 2016 թվականին և փոխարինելով Զեպ Բլատերին: 2019 թվականին Ինֆանտինոն վերընտրվել է այդ պաշտոնում:

Հայերեն English