Իրանը խոստովանել է, որ պատահմամբ խոցել է ուկրաինական մարդատար ինքնաթիռը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Մարդկային սխալիհետևանքով և պատահականորեն այդ ինքնաթիռը խոցվել է»,- ասված է հայտարարության մեջ։
Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։
Հունվարի 8-ին «Ուկրաինայիմիջազգայինավիաուղիներ»ընկերությանմարդատարԲոինգ -737ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։