Տարածաշրջանային

Իրանը հերքել Է այն մեղադրանքները, թե ուկրաինական ինքնաթիռը խոցվել Է իրանական հրթիռով

3 րոպեի ընթերցում

Իրանը հերքել Է այն մեղադրանքները, թե ուկրաինական ինքնաթիռը խոցվել Է իրանական հրթիռով
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեբայություն» Է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել Է իրանական հրթիռով, նրա խոսքը մեջբերել Է Press TV իրանական հեռուստաալիքը:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել Է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել Է տեղեկատվություն , որի համաձայն հանրանավը խոցվել Է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Ընդսմին նա ընդգծել Է, որ Իրանը կարող Էր մարդատար հանրանավը խոցել ոչ կանխամտածված: Համանման տեսակետ Է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, որ մեղադրանքները խաբեբայություն են, ոչ ոք չի համարձակվի իր վրա վերցնել նման մեծ ստի պատասխանատվությունը»,- հայտարարել Է Ռաբիին: Նա մեղադրանքները որակել Է որպես «ԱՄՆ-ի կառավարության հոգեբանական գործողություն»:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները ողջունել են ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանն այն երկրների ներկայացուցիների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Հրավեր Է ուղարկվել նաեւ ԱՄՆ-ին եւ Boeing արտադրող ընկերությանը: Ըստ որում Թեհրանում Կանադային եւ մյուս երկրներին կոչ են արել հաղորդակից դարձնելու ուկրաինական հանրանավի անկման հանգամանքների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությանը:

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հրապարակված նախնական հաշվետվության մեջ նշվել Է, որ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել Է դեռ մինչեւ գետնին բախվելը: «Ինքնաթիռը բռնկել Է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում Է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»:

Նախնական հետաքննության մեջ նշում Է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել Է վերադառնալ օդանավակայան: Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ»:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում