Մեկ օրում գրեթե 1,2 հազար փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից
1 րոպեի ընթերցում
![Մեկ օրում գրեթե 1,2 հազար փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1000887.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած 24 ժամվա ընթացքում գրեթե 1,2 հազար սիրիացի փախստականներ են Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից: Այդ մասին ասված Է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակված Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Աարաբական Հանրապետություն Է վերադարձել 1176 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 204 մարդ (62 կին, 104 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 972 մարդ (181 կին, 308 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ի հավելումն նշվում Է, որ մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 163 քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: