Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Բոինգ-737 ինքնաթիռի կործանման հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Բոինգ -737 մարդատար ինքնաթիռը:

ԻրՆԱ գործակալության տվյալներով, ինքնաթիռի բոլոր 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները զոհվել են:

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվել են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում