Տարածաշրջանային

Իրաքի բանակը հերքում է շիա աշխարհազորայինների ավտոշարասյան վրա հարձակումների մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Իրաքի բանակը հերքում է շիա աշխարհազորայինների ավտոշարասյան վրա հարձակումների մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան բանակը հերքում է Բաղդադի հյուսիսում ավիահարվածի մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Sky News Arabia»-ին:

Ավելի վաղ իրաքայան Սումարիա հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ ավտոմեքենաների շարասյունը, որում ենթադրաբար եղել են շիա աշխարհազորայինների ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ներկայացուցիչները, օդային հարվածների է ենթարկվել: ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան նույնպես հերքել է որևէ տիպի ավիահարվածների մասին տեղեկությունը:

Ավելի վաղ ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի մի քանի շիա հրամանատարներ ևս սպանվել էին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում