Արցախ

Արցախի Նախագահը և ՊԲ հրամանատարն այցելել են հարավային սահմանագոտի

2 րոպեի ընթերցում

Արցախի Նախագահը և ՊԲ հրամանատարն այցելել են հարավային սահմանագոտի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Նախատոնական անակնկալներից ու միջոցառումներից անմասն չեն մնացել հանրապետության հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինծառայողները և զինավանների բնակիչները: Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիրքապահների Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հարազատ օջախներ, ինչպես նաև հետաքրքրվել օպերատիվ մարտավարական իրադրությամբ: Բարձրաստիճան հյուրերը հետևել են նաև նախորդ տարի Մեխակավանում բացված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ներկայացումներին, պարային համարներին, մասնակցել զինավանում կազմակերպված տոնական միջոցառմանն ու ճաշկերույթին»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում