Տարեմուտի տոներին ընդառաջ Արցախի պետնախարարն մի շարք այցեր է կատարել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրցախիՀանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարտունիում ներկա է գտնվել ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման ավարտից հետո պետական նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է թաղամասի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Նույն օրը Գրիգորի Մարտիրոսյանը Մատաղիսում ներկա է գտնվել զինծառայողների և երեխաների մասնակցությամբ ամանօրյա միջոցառմանը: Պետական նախարարը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով զինվորներին ուժ, եռանդ, իսկ փոքրերին անհոգ մանկություն:

Տարեմուտի տոներին ընդառաջ պետական նախարարն այցել է Մատաղիսի դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ պետական նախարարն ընդգծել է ինտերակտիվ արտադասարանական դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Գրիգորի Մարտիրոսյանը դյուրակիր համակարգիչ է նվիրել լաբորատորիայի սաներին, հույս հայտնելով, որ այն օգտակար կլինի տեխնոլոգիան, ինժեներությունն ու մաթեմատիկան լավագույնս յուրացնելու առումով:

Պետական նախարարը հյուրընկալվել է նաև սահմանամերձ Մատաղիսի ու Թալիշի 6 երեխա ունեցող ընտանիքներին և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

Հայերեն

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում