Արցախ

Արցախի ՊԲ զինծառայողներն ու պահեստազորայինները 44 նոր բնակարան են ստացել Մարտունիում

2 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ զինծառայողներն ու պահեստազորայինները 44 նոր բնակարան են ստացել Մարտունիում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ ապահովվել են 44 նոր բնակարաններով, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Ամանորի տրամադրություններն ու իրականություն դարձած երազանքների բերկրանքը նոր տարվա շեմին վայելելու հնարավորություն ստացան ՊԲ-ի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ, որոնք ապահովվեցին նորակառույց բնակարաններով:

Մարտունի քաղաքում դեկտեմբերի 29-ին կազմակերպված նորամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին, բացի շահառու զինվորականներից ու նրանց ընտանիքների անդամներից, նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բացման արարողության ընթացքում հնչել են շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր, ընդգծվել նախկին ու գործող զինվորականների բնակարանային պայմանների բարելավման կարևորությունը առավել պաշտպանված հայրենիք, մարտունակ ստորաբաժանումներ ու ամուր ընտանիքներ ունենալու համատեքստում:

Նշենք նաև, որ բացի թվով 44 նոր բնակարաններից, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում