Սպորտ

Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության 15 տուրերից հետո Արոնյանը հավաքեց 10 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեց Մագնուս Կարլսենը: Նա հավաքեց 11,5 միավոր:

Հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 57-րդը:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 8 միավորով 12-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 51-րդ (6,5 միավոր):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում