Միջազգային

Ֆրանսիայում մեքենավարները շարունակում են գործադուլը, չնայած Սուրբծննդյան տոներին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մեքենավարները շարունակում են գործադուլը, չնայած Սուրբծննդյան տոներին
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) մեքենավարների մոտավորապես 40 տոկոսը շարունակում Է գործադուլը կենսաթոշակային բարեփոխման դեմ, չնայած Սուրբծննդյան տոներին: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

SNCF-ում նշել են, որ գործադուլավորների թիվը ներկայում կազմում Է տրանսպորտի աշխատողների մոտավորապես 10 տոկոսը: «Գործադուլին մասնակցում են մեքենավարների 42,1 տոկոսը, հսկիչների 24 տոկոսը եւ դիսպետչերների 13,8 տոկոսը»,-նշել Է SNCF-ի ներկայացուցիչը, հավելելով, որ «վերջին օրերին SNCF-ի գործադուլավոր աշխատողների ընդհանուր թվի նվազում Է դիտվում»:

SNCF-ի Twitter-ում հրապարակված տվյալների համաձայն, դեկտեմբերի 26-ին երթեւեկում Է TGV արագընթաց գնացքների 50 տոկոսը եւ Transilien մերձքաղաքային Էլեկտրագնացքների 20 տոկոսը: Նաեւ երթուղի Է դուրս եկել TER տարածաշրջանային գնացքների միայն 40 տոկոսը:

Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանում մետրոպոլիտենում գնացքների երթեւեկությունն առաջվա պես սահմանափակված Է: Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչության տեղեկատվության համաձայն, 16 ուղեգծերից փակ են մնում հինգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում