Life

Ֆրանսիայի բնակիչը 15 մլն եվրո Է շահել սուրբծննդյան վիճակախաղով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի բնակիչը 15 մլն եվրո Է շահել սուրբծննդյան վիճակախաղով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 15 մլն եվրոյի չափով Grand Loto de Noel-ի («Սուրբծննդյան մեծ լոտո) ջեքփոթ Է խաղարկվել Ֆրանսիայում: Ինչպես հաղորդվում Է վիճակախաղերի արդյունքներն ամփոփող Tirage-gagnant կայքում, երջանիկ տոմսի տերն ապրում Է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սարտի դեպարտամենտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կայքի վարչակազմը նշում Է, որ սա մեծությամբ երկրորդ շահումն Է այս դեպարտամենտում նման վիճակագրություն վարելու ողջ պատմության ընթացքում: Սարտում ամենահաջողակի կոչումն առաջվա պես պահպանում Է EuroMillions վիճակախաղի այն մասնակիցը, որը 2010 թվականին շահել Է 42 մլն եվրո:

Այս տարվա հաղթողի եւ նույնիսկ տոմսը գնելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի Է պահվում: Խաղի կազմակերպիչներն ընդգծում են, որ չեն կարող այդ տեղեկությունները տարածել առանց հաղթողի թույլտվության: Այս սուրբծննդյան գիշերը շահող կոմբինացիաները կազմել են 1,2 մլն տոմս: Ամենախոշոր շահումը, չհաշված ջեքփոթը, հավասարվել Է 183,8 հազար եվրոյի, չորս երջանիկներ կարողացել են նման գումար շահել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում