Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար 2019-ն արդյունավետ տարի էր. փորձագետի դիտարկումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար 2019 թվականը բավական արդյունավետ տարի էր: Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով, դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Հայաստանի և ԵՄ-ի միջև կար ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը բավական կարևոր գործիք է: Քանի դեռ այն վավերացված չէ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, հետևաբար գտնվում է ժամանակավոր կիրարկման փուլում: Առայժմ հնարավորություն է տրված կիրարկել համաձայնագրի 80 տոկոսը: Քաղաքագետը նշեց, որ այս տարվա հունիսին կարևոր քայլ կատարվեց՝ Երևանը և Բրյուսելը համաձայնեցրին ճանապարհային քարտեզը, ըստ որի, պետք է կյանքի կոչվի տվյալ համաձայնագիրը:

«Ճանապարհային քարտեզը ամրագրում է գործողությունների հաջորդականությունը՝ հստակ ժամանակացույցով, ֆինանսավորմամբ: Այսինքն՝ բարեփոխումների քայլերը հստակ ժամանակացույցով ամրագրված են: Սա բարձր են գնահատում եվրոպացի գործընկերները»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Հաջորդ կարևոր գործընթացը, ըստ քաղաքագետի, ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումն է: Այս ընթացքում եղան կարծիքներ այն մասին, որ վավերացման գործընթացը ձգձգվում է: Նարեկ Մինասյանը համամիտ չէ այդ կարծիքի հետ, սակայն ավելացրեց, որ ամեն դեպքում գործ ունենք բարդ ընթացակարգերի հետ:

«Համաձայնագիրը վավերացվել է շուրջ երկու տասնյակ ԵՄ անդամ երկրների կողմից, ինչը բավական լավ ցուցանիշ է: Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա պետք է հաշվի առնել այն, որ որոշակի գործընթացներ են նախատեսված, ինչի համար ժամանակ է պահանջվում՝ հանձնաժողովներով է անցնում, որոշ երկրներում խորհրդարանը երկպալատ է, դրանից բացի, համաձայնագիրը պետք է թարգմանվի տվյալ երկրի ազգային լեզվով և այլն»,-ասաց քաղաքագետը:

Հաջորդ կարևոր հարցը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, մեր երկրում ընթացող բարեփոխումներին ուղղված աջակցությունն է: Եվրամիությունն աջակցություն է ցուցաբերում դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, առավել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման տեսանկյունից և այլն: Նարեկ Մինասյանը հիշեցրեց, որ 2018 թվականին ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսել էր 40 մլն եվրո, սակայն հաշվի առնելով բարեփոխումների օրակարգը, որոշեց հավելյալ 25 մլն եվրո տրամադրել:

«Հայտնի դարձավ, որ 2020 թվականի համար ԵՄ-ը նախատեսում է Հայաստանին տրամադրել 150 մլն եվրո: Բարեփոխումների օրակարգին նման ծավալի աջակցությունը շատ կարևոր է կառավարության կողմից առաջ մղվող բարեփոխումների ծրագրերը կյանքի կոչելու տեսանկյունից»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով վիզայի ռեժիմի ազատականացմանն ուղղված գործընթացներին՝ Նարեկ Մինասյանը նշեց, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները բավական դրական ֆոն են ստեղծել այս հարցն առաջ մղելու համար: Նա նկատեց, որ այս տարվա ընթացքում եվրոպական կողմից արձանագրվեց, որ Բրյուսելը որևէ խնդիր չի տեսնում վիզայի ռեժիմի ազատականացման համար: Քաղաքագետը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանից ԵՄ երկրներում ապաստան հայցած քաղաքացիների թվի անկում կա, ինչը ևս կարող է դրական ազդակ լինել այդ գործում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում