Տնտեսություն

Հայկ Մարությանի հավաստիացմամբ`տրանսպորտային նոր համակարգի ներդրումը հնարավոր է վարկի միջոցով

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանի հավաստիացմամբ`տրանսպորտային նոր համակարգի ներդրումը հնարավոր է վարկի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ քաղաքի տրանսպորտի հետ կապված խնդիրները կարող են լուծվել միայն վարկի միջոցով:

«Կառավարության հետ եկել ենք համաձայնության, որ սա արվելու է վարկի միջոցով: Գումարը մեծ է, և համայնքն այդքան գումար չունի, իսկ պետությունը պետք է աջակցի համայնքին այս հարցում: Քննարկումները եղել են այն մասին, թե ի՞նչ վարկ է լինելու, ի՞նչ կերպ, ո՞ր ռեսուրսն է տրամադրվելու, ինչպե՞ս է այն գործելու և այլն: Դրանք քննարկման լուրջ հարցր են: Համակարգը պետք է, ի վերջո, ճիշտ աշխատի. գումարները և պատասխանատվությունը շատ մեծ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Մարությանը:

Նրա խոսքով` շատերը պատկերացնում են, որ ավտոբուս գնելով հարցը ավարտվում է, այնինչ այդպես չէ: «Իրականում ավտոբուսներ գնելն ամենահեշտն է, բարդն այն է, թե ինչպես են դրանք աշխատում, ինչ համակարգով են տոմսերը լինելու, ինչ գներ են գործելու և այլն: Մենք այս պահին բանակցում ենք համաշխարհային բանկերի հետ»,-ասաց Մարությանը:

Անդրադառնալով վարկի չափին` քաղաքապետն ասաց, որ գումարի չափը կախված է ծրագրից. կարող է լինել 120 մլն դոլար, 150 մլն դոլար, 200 մլն դոլար կամ 250 մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում