Հասարակական

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը դադարեցրել է քրեական հետապնդումը նաև քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ:

2016 թվականի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում