Հասարակական

Ամփոփվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները

1 րոպեի ընթերցում

Ամփոփվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են Երևանի հանրային բյուջեի՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները, որի շրջանակում ստացվել է 740 առաջարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ստացված 740 առաջարկից հարթակի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204-ը:

Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8 933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15 582 հավանում՝ 6 500 քվեարկողներից:

«Հիմք ընդունելով քաղաքապետի որոշմամբ «Ակտիվ քաղաքացի» նախագծին տրամադրված 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, ինչպես նաև նախագծի կանոնները, համաձայն որոնց յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 մլն ՀՀ դրամը, հանձնաժողովն իրականացման համար ընտրել է ամենաշատ հավանումներ ստացած 17 առաջարկ` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխման հիմունքներով»,- գրել է Կարապետյանը:

Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունները հասանելի են «Ակտիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (activecitizen.yerevan.am) «Առաջարկներ» բաժնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում