Երևանում գծանշվել է երկու նոր կարգավորվող հետիոտնային անցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի դիմաց՝ Դավիթ Բեկ փողոցում և Թբիլիսյան խճուղու վրա նոր կարգավորվող հետիոտնային անցումներ են գծանշվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երկու անցումն էլ հետիոտնի համար խիստ վտանգավոր էին: Երթևեկության անվտանգությունը շարունակում է քաղաքի հիմնական խնդիրներից մեկը մնալ: Կարգավորվող անցումների թիվը շարունակաբար ավելանալու է»,- գրել է Կարապետյանը: