1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արարատի մարզում իրականացվում է 58 սուբվենցիոն ծրագիր

Արարատի մարզում իրականացվում է 58 սուբվենցիոն ծրագիր

ԱՐՏԱՇԱՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզում 2019-ին ընթացքի մեջ է 58 սուբվենցիոն ծրագիր, ծրագրերի մեծ մասը տարեվերջին արդեն ավարտված կլինեն, մի մասը կտեղափոխվի 2020 թվական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց մարզպետ Գարիկ Սարգսյանը:  

«Անցնող տարին կարևորում է  շինարարական աշխատանքների մեծաքանակ ծավալով: Այս տարի ունենք 58 սուբվենցիոն ծրագիր, մենք ներկայացվել էինք 87 հայտ, սակայն ինչ-որ պատճառներով մի հատվածը մերժվել են: Դրանք հիմնականում կատարվել են 43 համայնքում, որոնցից 24-ում կատարվել է ընդհանուր 10կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում, 7 համայնքում` լուսավորության ցանցի կառուցում, 4 համայնքում` ջրագծերի կառուցում և վերակառուցում, 5 համայնքում` ոռոգման ցանցի կառուցում և վերակառուցում, 3 համայնքում` գազաֆիկացում, 7 համայնքում` մանկապարտեզի հիմնանորոգում և նորոգում, 3 համայնքում` մշակույթի տների վերանորոգում և կառուցում, 2 համայնքում` այգու կառուցում, 3-ական համայնքներում` տեխնիկայի ձեռքբերում, հանդիսությունների սրահի կառուցում և սպորտային խաղադաշտի կառուցում: Ծրագրերի մեծ մասն արդեն ավարտված են, և որոշ ծրագրեր կտեղափոխվեն 2020 թվական»,-ասաց Սարգսյանը:

Մեկ ծրագիր, սակայն, դուրս է մնացել, քանի որ պատվիրատուի` համայնքի կողմից, միակողմանի լուծվել է պայմանագիրը: Խոսքն Այնթապի մշակույթի տան կառուցման մասին է:

Մարզպետի խոսքով` 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը եղել են  22-ը և նախահաշվային գումարը կազմել է 413 մլն դրամ, ունեցել են նաև խնայողություններ, որոնց մի մասն ուղղվել է այլ ծրագրերի: 11 համայնքում  վերակառուցվել և կառուցվել է ոռոգման ցանց, 8 համայնքում կատարվել է խմելու ջրագծի կառուցում և վերակառուցում, 1 համայնքում մանկապարտեզի տանիքի վերանորոգում, 2 դպրոցում ջեռուցման համակարգի կառուցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]