Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը փոխադարձաբար կարձագանքի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը փոխադարձաբար կարձագանքի Նիկոլ 
Փաշինյանի արած հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնաբովանդակ հայտարարություն կանի` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

«Մենք համաձայն ենք, որ խնդիրը չունի և չի կարող ունենալ ուժային լուծում: Ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի շահերն ու դիրքորոշումներն: Մենք ռուսական կողմից ափսոսանք հայտնեցինք, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նույնաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ դրանք անպայման կլինեն: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից»,- ասաց Կոսաչովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am