Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մահացել Է Էլեկտրոնային երաժշտության պիոներներից մեկը եւ Popcorn հիթի հեղինակը

Մահացել Է Էլեկտրոնային երաժշտության պիոներներից մեկը եւ Popcorn հիթի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում մահացել Է գերմանա-ամերիկացի կոմպոզիտոր եւ Էլեկտրոնային երաժշտության պիոներներից մեկը՝ Գերշոն Քինգսլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Billboard հրատարակությունը:

Մահվան պատճառը չի ճշտվում: Երաժիշտն 97 տարեկան Էր:

Քինգսլին ծնվել Է 1922 թվականի հոկտեմբերի 28-ին Գերմանիայի Բոխում քաղաքում: Նա առաջին կատարողներից մեկն Էր, որն աշխատել Է Moog սինթեզատորով, եւ ակտիվորեն համագործակցել Է ֆրանսիացի հայտնի Էլեկտրոնային պրոդյուսեր Ժան Ժակ Պերիի հետ: Նրանք միասին ներկայացրել են Perrey and Kingsley դուետը: Քինգսլին նաեւ Popcorn հիթի հեղինակն Է, որը դարձել Է առաջին նմուշներից մեկը սինթիփոփ ժանրում: 1969 թվականին ձայնագրված գործիքային կոմպոզիցիան առավել մեծ հռչակ ձեռք բերեց, երբ այն սկսեց կատարել ամերիկյան Hot Butter խումբը:

Բացի դրանից, Popcor-ի մեղեդին հնչել Է «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմում: Կոմպոզիտորը որպես ռեժիսոր եւ վերադաշնակող Է աշխատել Բրոդվեյի մյուզիքլներում: Քինգսլին ներկայացվել Է «Թոնի» թատերական մրցանակի որպես լավագուն ռեժիսոր եւ երաժշտական ղեկավար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am