Հասարակական

Միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութերն արժանացան մրցանակների

4 րոպեի ընթերցում

Միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութերն արժանացան մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են միգրացիոն ոլորտում «Ճամպրուկ 2019» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հաղթողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարբեր անվանակարգերում մրցանակների հանձնման արարողությունը կայացավ դեկտեմբերի 12-ին։ Լրագրողները մրցանակներ ստացան միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն հեռուստառեպորտաժ, լավագույն տպագիր հոդված, լավագույն ռադիոռեպորտաժ, լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ, լավագույն լուսանկարչական ռեպորտաժ, ինտեգրման վերաբերյալ լավագույն հաջողված պատմություն, ամենահուզիչ և ամենաօրիգինալ պատմություն անվանակարգերում:

ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց` ծառայութունը շատ է կարևորում մեդիայում որակյալ բովանդակությունը միգրացիայի մասին: «Առաջին պատճառը միգրացիայի վերաբերյալ հանրության բացասական ընկալումն է: Երկրորդ հանգամանքն այն է, որ մենք կարևորում ենք, որ մեր լրագրողներն ունենան բավարար հմտություններ` ճիշտ լուսաբանելու միգրացիոն խնդիրները: Երբեմն տերմինի սխալ օգտագործումը, թվերի սխալ հասկանալը բերում են նրան, որ հասարակության շրջանում թյուր պատկերացումներ են ձևավորվում միգրացիոն ոլորտի վերաբերյալ»,-ասաց Ղազարյանը:

«Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը, ցավոք, մյուս տարի ապրիլին ավարտվում է: Բայց ես հույս ունեմ, որ կկարողանանք շարունակել գեղեցիկ միջոցառումն ու գործընթացը»,-ասաց Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆսթրան ու շատ կարևոր համարեց միգրացիայի ոլորտում նյութեր պատրաստելը, գնալն ու մարդկանց հետ շփվելը, հասկանալը, թե միգրացիան ինչ ազդեցություն ունի Հայաստանի զարգացման վրա:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթը նկատեց, որ մեդիան մեծ դեր ունի ոլորտում պատկերացումների ձևավորման համար: Նա նշեց, որ նյութերում մեծ ոգեշնչում է գտել:

Ժյուրին դիտարկել է 81 նյութ: Ժյուրիի անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ իսկապես բուռն քննարկումներ են ունեցել, եղել են և լավ նյութեր, և մտահոգություններ, ընտրել են լավագույններին:

Միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն տպագիր հոդվածը տարբեր ճակատագրերի մասին է, որոնց բոլորին միավորել է կարգավիճակը. նրանք փախստական են: Հեղինակ Անի Գասպարյանը նշեց, որ նյութը, հաղթանակը լրագրողի և միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի արդյունավետ աշխատանքի արդյունքն է:

Հաղթողներ եղան նաև հատուկ անվանակարգերում` սիրիահայերի մարտահրավերների և Հայաստանում իրենց ինտեգրման հաջողված պատմությունների, փախստականների ինտեգրման հեռանկարների և հայրենադարձության թեմաներով:

ԼրագրողականմրցույթնանցկացվելէԵվրոպականմիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ)ծրագիրըիրականացնողՄիգրացիոնքաղաքականությանմշակմանմիջազգայինկենտրոնի(ICMPD)կողմից:Մրցույթիայլգործընկերկազմակերպություններնեն՝ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Հայաստանումև«Վերադարձ Հայաստան»հիմնադրամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում