1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. վարչապետն անձամբ շնորհավորեց ընտանիքներին

 Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. վարչապետն անձամբ շնորհավորեց 
ընտանիքներին

ԼԵՌՆԱՆՑՔ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան։ Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելեց։ Լեռնանցք համայնք և շնորհավորեց բնակարանամուտ տոնողներին:

«Շնորհավորում եմ բնակարանամուտի կապակցությամբ, մաղթում եմ բարեկեցություն, առողջություն: Հույս ունեմ, որ այս նոր բնակարանով ձեր կյանքում նոր երջանիկ էջեր կբացվեն: Լավ եղեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Բնակարանամուտը նշանավորվեց բազմազավակ ընտանիքի ու ՀՀ վարչապետի հետ խորհրդանշական լուսանկարով:  

Աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թվականն աննախադեպ է եղել: Պետական ծրագրի շահառուների բնակարանային պայմանների բարելավման համար մի քանի անգամ ավելի գումար է հատկացվել, քան 2018 թվականին էր: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու, ընդհանուր առմամբ, ճանաչվել է 5 հազար 396 ընտանիք Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից: Մինչև 2018 թվականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծված է եղել: 2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետությունից աջակցություն ստացել: 2019 թվականին սկզբում նախատեսվել էր 560 մլն դրամ: Բացառիկ հնարավորություն եղավ և տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին: 2020 թվականին կառավարությունը բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի: Այսպիսով` աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]