Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ղրղզաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ղրղզաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ 
փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալիկբեկ Ջեկշենկուլովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից , շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Շավարշ Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ վերջինս իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ու նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-ղրղզական բազմակողմ և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում կողմերն ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման կարևորությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am