Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:«Արմենպրես»-ի հետ զրույցում Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդն ընդգծել էր, որ այս քայլով Նիդերլանդները հավաստում է աջակցությունը Հայաստանի կառավարությանը և գնահատում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության գործում հանձնառությունը: Դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեն խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտը, Ջոել Ֆորդևինդը, Մարտին վան Հելվերտը, Սվեն Կոփմանսը, Շուրդ Վիմեր Շուրդսման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում