Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար
12:55, 5 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որով Սուրեն Թովմասյանը նշանակվեց կադաստրի կոմիտեի ղեկավար: Հարցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրեն Թովմասյանը խոստացավ ներդնել բոլոր ջանքերը՝ կադաստրի համակարգը բարեփոխելու և արդյունավետ ծրագրերն իրականացնելու համար:
Մեկ ամիս առաջ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Սարհատ Պետրոսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում