Տարածաշրջանային

Էրդողանը կոչ Է արել Թուրքիայի բնակչությանը հրաժարվել դոլարից հօգուտ լիրայի

1 րոպեի ընթերցում

Էրդողանը կոչ Է արել Թուրքիայի բնակչությանը հրաժարվել դոլարից հօգուտ լիրայի
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ Է արել իր երկրի բնակչությանը եւ գործարար շրջաններին հրաժարվել դոլարից եւ հաշվարկներում օգտագործել թուրքական լիրան: Այդ մասին նա հայտարարել Է նոյեմբերի 26-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը:

«Մեր տնտեսության մեջ ամբողջ թափով շարունակվում Է վերականգնման գործընթացը: Բոլոր թվերը դա են մատնանշում: Իսկ մեզ դեռեւս ասում են, որ մենք խորտակվում ենք: Դեն նետեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլեւս չի ընկնում»,-ասել Է նա:

Էրդողանը հորդորել Է բնակչությանը՝ այդ կերպ դրսեւորել ազգային հպարտությունն ու հոգատարությունը հայրենիքի նկատմամբ:

Թուրքիան վերջին մի քանի տարվա ընթացքում ջանում Է կրճատել դոլարի բաժինը առեւտրական գործառնություններում, գլխավորապես արտաքին առեւտրի ոլորտում: Անկարան պլանաչափ կերպով միջկառավարական համաձայնագրեր Է կնքում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում