Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում՝ Ավետիսյանը նախ դուրս էր եկել օղակների վարժության եզրափակիչ, որտեղ 14.833 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը գրավեց 5-րդ տեղը:

Նախօրեին Արթուր Դավթյանը նժույգթափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում չէր հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում