Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Հակոբ Արշակյանն առաջինն է ահազանգել «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին

Հակոբ Արշակյանն առաջինն է ահազանգել «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված 
հրդեհի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությանն առաջինը ահազանգել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության պետ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

«Հակոբ Արշակյանի զանգից հետո այլ քաղաքացիներ ևս զանգահարել են, բայց մենք արդեն տեղյակ էինք, և կարողացանք արագ արձագանքել»,- ասաց Գաբրիելյանը:

Դեպքի վայրում գտնվող Հակոբ Արշակյանը նշեց, որ աշխատանքի կգնա այն բանից հետո, երբ տեսնի, որ փրկարարները կարողանում են փրկել շինությունը:

«Զանգահարեցի ԱԻ նախարարին, ասացի, որ շատ կրիտիկական է վիճակը, եթե կրակը տարածվի, և մի քանի րոպե հետո արդեն այստեղ էին ԱԻՆ-ի աշխատակիցները: Այս պահին արդեն լուրջ աշխատանք է արվել: Մեր Երևանի գեղեցիկ շենքերից է, շատ ցավալի է, որ այրվում է, ուզում եմ հասկանալ, որ կարողանում են փրկել շենքը, հետո կգնամ իմ աշխատանքին»,- ասաց Արշակյանը:

Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում  հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան, 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ