Սպորտ

Ջոկովիչը հիացած է Ֆեդերերով 

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը հիացած է Ֆեդերերով 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հիացմունքով է խոսել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի խաղին մասին, որին զիջել է ATP ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում:

«Ես իրապես հիացած եմ Ֆեդերերով և նրանով, թե ինչ է նա անում կորտում: Տարիների ընթացքում նրա ձեռքբերումները և այն, ինչը այժմ է անում, ֆենոմենալ են: Նա իմ հիացմունքի առարկան է և իմ կարիերայի ամենաբարդ մրցակիցներից մեկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջոկովիչի խոսքը փոխանցում է թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ATP տարվա ամփոփիչ մրցաշարի հերթական խաղում երկու սեթում գերազանցել է սերբ Նովակ Ջոկովիչին` 4:6, 4:6 հաշվով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում