Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը

 Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների 
խորհրդարանի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:

«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա  համագործակցությունը»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ևս շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին և աջակիցներին: «Հայաստանը բարձր է գնահատում ձեր բարեկամությունն ու նվիրումը: Անհամբերությամբ սպասում եմ Երևանում Նիդերլանդների դրոշի բարձրացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է դեսպան Բալայանը՝ հիշատակելով դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց՝ խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարտին վան Հելվերտին, Սվեն Կոփմանսին, Շուրդ Վիմեր Շուրդսմային:

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Մեծամասնություն ունեցող կոալիցիան արդեն վերաբաշխում է կատարել երկրի հաջորդ տարվա բյուջեում՝ նախատեսելով ֆինանսական հատկացումը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, նոյեմբերի 14-ին ելույթ ունենալով խորհրդարանում, նշել է, որ պատրաստ է իրականացնել խորհրդարանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդն ընդգծել էր, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]