Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը

Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 60-րդ տարում մահացել Է ռեժիսոր, ստենարիստ եւ օպերատոր Ռոման Խրուշչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին հաղորդվում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում:
«Կյանքի 60-րդ տարում մահացավ մեր բարեկամը եւ գործընկերը՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ռեժիսոր, ստենարիստ եւ օպերատոր Ռոման Բորիսովիչ Խրուշչը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Խրուշչն ավարտել Է Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիական ինստիտուտը՝ վավերագրական կինոյի ռեժիսոր-օպերատորի մասնագիտությամբ: Նա ներկայացրել Է այնպիսի խաղային ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պեչորին», «Սեւ ոչխար», «Խաչիկ-եւ-զրոյիկ» («Թղթե երկու զինվորիկներ» կինոալմանախ), «Անզգայացում», «Ֆիլմ քո մասին» ժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]