Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոստային ծառայությունների համար վճարվող գումարները կնվազեն

Փոստային ծառայությունների համար վճարվող գումարները կնվազեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող  օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով կառավարության լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ճանաչել ՀՀ կառավարության լիազոր մարմին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծավալի վերաբերյալ  տեղեկատվությանը  տիրապետում է հենց այդ նախարարությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հստակեցրեց, որ այս որոշմամբ փոստային ծառայության համար վճարվող գումարը անգամներով կարող է նվազել, քանի որ, եթե նախկինում, օրինակ, Երևանից Մոսկվա փոստային ծառայության համար կազմակերպությունը վճարում էր ողջ տարածության համար, հիմա վճարելու է միայն ՀՀ տարածքով անցնող հատվածի համար: «Տնտեսվարողները հնարավորություն են ունենալու դիմել ՊԵԿ եւ գումարները հետ ստանալ»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ճշգրտեց, որ խնդիրը վերաբերում է միայն այլ երկրից Հայաստան փոստի, բեռների փոխադրմանը, երբ ՀՀ-ն շահութահարկի մասով հարկելու է միայն իր տարածքում գործունեության համար: Ըստ ՊԵԿ նախագահի, այս դրույթը կիրառվելու է նաեւ 2018-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած փոխադրումների համար, այսինքն` հետադարձ ուժ է ունենալու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]