Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը առողջապահության նախարարի հսկողության ներքո է

 ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը առողջապահության նախարարի հսկողության 
ներքո է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ չհայտնեց ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասաց, որ փակագծերը կբացի ընթացող քննությունը:

«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա: Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը: Հաստատված է, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ»,- ասաց Թորոսյանը:

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը առողջապահության նախարարի հսկողության ներքո է։

Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հանգամանքները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am