ՀՀ գլխավոր դատախազության բյուջեն կաճի շուրջ 86 մլն դրամով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գլխավոր դատախազության բյուջեն 2020թ. կաճի շուրջ 86 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Գլխավոր դատախազության համար 2020թ. բյուջեով նախատեսվել է 5.4 մլրդ դրամ, որը շուրջ 86 մլն դրամով ավելի է 2019թ. բյուջեի համեմատությամբ»,- ասաց Ջանջուղազյանը:
ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հմայակ Նավասարդյանը նշեց, որ ֆինանսավորումը հատկացվել է երեք ծրագրերի կատարման համար` դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում և փորձաքննությունների ծառայություն: