1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լիլիա Շուշանյանը մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին

Լիլիա Շուշանյանը մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության 
թեմայով աշխատաժողովին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խոսելով ոլորտում իրականացված օրենսդրական նախաձեռնությունների և բարեփոխումների շարունակականության կարևորության մասին, ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ այն ուղղված է ոչ թե ընթացակարգային բարելավումներին, այլ համակարգաստեղծ բարեփոխմանը. «Խոսքը ոչ միայն պետական կառավարման բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, այլ թե պետական կառավարման և թե բիզնես միջավայրի բարեվարքության բարձրացման մասին է»: Հաջողության հասնելու համար առաջնահերթ կարևորվել է քաղաքական կամքի առկայությունն ու բոլոր կառույցների ինտեգրված աշխատանքը: 

Լ. Շուշանյանն իր ուրախությունն է հայտնել, որ ժամանակին հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումներ մշակելիս  առաջնորդվել են ապագայում դրանք  այլ ոլորտներին  ևս ծառայեցնելու տեսլականով, ինչն այժմ իրականություն է դառնում: Դա նաև Հայաստանին թույլ է տալիս ստանձնել գլոբալ առաջնորդություն՝ դեռևս սակավաթիվ առաջամարտիկ-պետությունների հետ միասին: 

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Բաց սեփականության նախաձեռնության ծրագրի գործադիր տնօրեն Թոմ Թաունսենդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԲՍՆԾ-ի կողմից ՀՀ կառավարությանն իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովելու հարցում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ 

Քննարկվել են  հակակոռուպցիոն ռազմավարության և իրական սեփականատերերի ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերի, իրական սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ ԱՃԹՆ Հայաստանի աշխատանքում գրանցված առաջընթացի, իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը միտված տվյալների հավաքագրման, միջազգային փորձի վերաբերյալ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]